Օրեր առաջ Լոս Անջելեսի Dolby թատրոնում կայացավ AMVA երաժշտական մրցանակաբաշխությունը, որը, ինչպես սպասվում էր ինտրիգների ու քննարկումների առիթ դարձավ։
Լրագրող Մհեր Բաղդասարյանը մրցանակաբաշխությունից օրեր անց շարունակում է անդրադառնալ երաժշտական այս իրադարձությանը։ Ավելի վաղ Մհերը քննադատել էր հայտնիների ընտրած լուքերը՝ նշելով․
«AMVA-ի մի բանի հետ չեմ կարողանում համակերպվել։ Շատերի լուքերի։ Հիմա, մեր օրերում, երբ հագուստն ավելի հասանելի է, ամեն ինչ սկսել է հիշեցնել գնչուական հարսանիք»,- նշել էր Մհերը՝ հավելելով, որ հավանել է Էմմի զգեստը։
Ի դեպ՝ նույն զգեստով դեռ տարիներ առաջ ելույթ էր ունեցել նաև երջանկահիշատակ Նադեժդա Սարգսյանը։
Հիմա էլ լրագրողն ինստագրամյան իր էջի story բաժնում հումորային անդրադարձ է արել։ Նա հրապարակել է երգիչ Արտաշ Ասատրյանի լուսանկարն ու գրել․
«Իմ տրամադրությունը Dolby-ի ետնաբեմում, երբ ողջ շոու-բիզնեսը «խայթում էր» մեկը մյուսին։

Ի դեպ՝ AMVA-ի ընթացքում ինտրիգային հայտարարությամբ էր հանդես եկել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, ով մրցանակը ստանալիս նշել էր, թե իրեն մրցանակաբաշխությանն է հրավիրել այն մարդը, ով տարիներ շարունակ քննադատել է իր երաժշտական գործունեությունը։