Պապոյան․ Տարին նշանավորվել է այցելությունների բարձր ցուցանիշներով

Պապոյան․ Տարին նշանավորվել է այցելությունների բարձր ցուցանիշներով

16 դեկտեմբերի 2025 – 15:02 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը ունեցած ելույթում խոսել է ոլորտի զարգացման միտումների մասին։

«Ընթացիկ տարին զբոսաշրջության համար եղել է կարգավորումների, կայունացման և առաջընթացի տարի և նշանավորվել է զբոսաշրջային այցելությունների բարձր ցուցանիշներով, իսկ մի շարք ամիսների ընթացքում՝ նույնիսկ պատմական արդյունքներով»,– նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարը շեշտել է, որ արձանագրված դրական դինամիկան արդյունք է կառավարության վարած հետևողական և նպատակային քաղաքականության, որը միտված է շուկաների բազմազանեցմանն ու Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

Միջոցառման ժամանակ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրել է տարվա ընթացքում գրանցված ձեռքբերումները, այդ թվում՝ կազմակերպված խոշոր համաժողովները, փառատոները և միջազգային հարթակներում Հայաստանի ներկայությունը, որն էլ նպաստել է ոլորտի առաջընթացին։

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ ու օտարերկրյա դեսպաններ։

Leave a Comment