ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզի ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցներից շատերի շրջանում վարակակիր վիրուս է հայտնվել: Վիրուս՝ բառի ուղիղ իմաստով:
NEWSPRESS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանության աշխատակիցներից մի քանիսի մոտ հայտնաբերրվել է հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori):
Նրանք ովքեր չգիտեն, թե ինչ է դա և ինչից կարող է առաջանալ, բացատրենք՝ սա աղիքային վարակ է, որի առաջացման հիմնական պատճառները կապված են հիգիենայի և շրջակա միջավայրի հետ․
-
ոչ լավ լվացված ձեռքեր
-
աղտոտված ջուր կամ սնունդ
-
վատ սանիտարական պայմաններ
Հելիկոբակտերը կարող է փոխանցվել, օրինակ՝
-
եթե մարդը զուգարանից հետո չի լվացել ձեռքերը,
-
հետո ձեռքով շփվել է կամ կերակուր է տվել,
-
կամ օգտագործվել են նույն սպասքը, գդալը, բաժակը
Դե արդեն հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը և ինչ հակասանիտարական վիճակում են աշխատում Մուշի բաժնի ոստիկանները: Այս ամենի դեմն առնելու և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ոստիկանության այս բաժնում փորձում են ոչ միայն այս իրավիճակը ծածկադմփոց անել, այլ բաժինը սարքել, ներեցեք արտահայտության համար, իսկական բարդակ:
NEWSPRESS.am-ի աղբյուրի համաձայն, մոտ մեկ շաբաթ առաջ ծեծկռտուք է եղել: Մեր տեղեկություններով, այդ ծեծկռտուքի առիթը հասունացել է անձնական հողի վրա ձևավորված որոշ հարաբերություններից, որի մասին այս պահին չենք բարձրաձայնի՝ ելնելով մարդկանց անձնական տարածք չմտնելու էթիկայի կանոններից:
Վերջին հաշվով, խնդիրն այստեղ այն չէ, թե ինչ տիրույթում է սկսվել վիճաբանությունն ու ծեծկռտուքը, այլ այն, որ օրենքի «պահապաններ» համարվող ու կարգ ու կանոն հաստատող ոստիկաններն իրենք են ստեղծել խառնաշփոթ՝ անձնական «ժայթքումները» հաղթահարելու և իրավիճակին արագ լուծում տալու փոխարեն, հասունացրել են խնդիրը և այն տեղափոխել ոստիկանության բաժին՝ իրար վիրավորելով ու ծեծելով (մեկի եղբորը, մյուսի ընկերոջը…):
Միջադեպն անձնական դաշտ չտեղափոխելով՝ փորձեցինք դրա մասին պաշտոնական մեկնաբանություն տանալ ՆԳՆ-ից:
Նախ փորձեցինք կապ հաստատել ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ: Նա չպատասխանեց զանգերին: Հետո կապ հաստատեցինք Մուշի բաժնի հերթապահ բաժնի հետ, բայց վերջինս խնդրեց մեր բոլոր հարցերի պատասխաններն ստանալ Նարեկ Սարգսյանից:
Մենք կիկին փորձեցինք, բայց այդպես էլ նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Թերևս սա ևս փաստում է ՆԳՆ համակարգի բարձիթողի վիճակի մաին: Սարգսյան Նարեկի հետ արդեն մի քանի անգամ եղել է նման դեպք, երբ կապ հաստատել չի հաջողվել, մինչդեռ նա աշխատավարձ է ստանում հենց այն բանի համար, որ պարտավորվել է արձագանքել լրատվամիջոցներին ու մեկնաբանել ՆԳՆ հետ կապված հարցերը:
Եթե Նարեկ Սարգսյանին թվում է, որ իր կլորիկ աշխատավարձն ստանում է գեղեցիկ աչքերի համար, ապա պետք է հիասթափեցնել նրան, քանի որ Նարեկը պետք է իմանա՝ մի շարք պարտավորությունների հետ մեկտեղ, նա նաև պատասխանատու է Տեղեկատվության կառավարման համար. այսինքն՝
-
-
Համակարգում է ներքին և արտաքին տեղեկատվության հոսքը՝ ապահովելով ճշգրտություն և անվտանգության կանոնների պահպանություն։
-
Պատասխանում է լրագրողների հարցերին, տրամադրում պաշտոնական մեկնաբանություններ։
-
Ու թե այս կետերից որևէ մեկի կատարարման գործում ՆԳՆ խոսնակը թերանում է, ապա հարց է առաջնամում՝ ինչի՞ համար է նա աշխատավարձ ստանում:
Արմինե Մկրտումյան