«Նա բացառիկ մարդ էր». այսօր ականավոր պետական, հասարակական, քաղաքական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան օրն է

Դեկտեմբերի 16-ը ականավոր պետական, հասարակական, քաղաքական գործիչ, անվանի գիտնական և հրապարակախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, Ջերմուկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետության Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան օրն է։

Նա բացառիկ մարդ էր, որն իր ուսումնատենչ հակումներով, աշխատասիրությամբ, մարդկային բարձր որակներով, ընկերասիրությամբ, սկզբունքայնությամբ և հայրենասիրությամբ կարողացավ իր ապրած 59 տարիների ընթացքում դառնալ պաշտելի ծնող իր չորս զավակների և ականավոր պետական, հասարակական, քաղաքական գործիչ՝ ողջ հասարակության համար: Երջանկություն է այդ վառ անհատականության զավակը լինելը և պատասխանատվություն՝ նրա անունը կրող որդի դաստիարակելը:
Լուսանկարում` Ֆերդինանդ Ղազարյանի հիշատակը հավերժացնող հուշարձան Ջերմուկ քաղաքում` իր անունը կրող ճեմուղու սկզբնամասում։ 

Էդգար Ղազարյան

Leave a Comment