Լավրով․ «Ամերիկացիները հասկացել են ուկրաինական հակամարտությունը ծնող պատճառները»

«Ամերիկացիները հասկացել են, որ հարկավոր է վերացնել ուկրաինական հակամարտությունը ծնող պատճառները», – Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի պնդմամբ՝ ամերիկացիներն ասել են՝ «որևէ ՆԱՏՕ [Ուկրաինայում] լինել չի կարող»։

«Նրանք նաև հստակորեն ասել են՝ այն հողերը, որտեղ ռուսները ապրել են հարյուրամյակներ շարունակ, կրկին պետք է ռուսական դառնան», – հայտնել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվայի պահանջների թվում են նաև Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու իրավունքների և ռուսաց լեզվի կարգավիճակի վերականգնումը։

Leave a Comment