
Այսօր ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՔՊ կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին վրդովեցրին լրագրողների որոշ հարցեր․ «ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուներն ընտրվում են Փաշինյանին նվիրվածության չափո՞վ, ՔՊ-ում կարող են Նիկոլ Փաշինյանի ասածը չանել ու մնա՞լ կուսակցական»: Ռուբինյանն արձագանքեց. «Եթե դուք ձեր հարցերում ուզում եք ենթատեքս դնել, որ ՔՊ-ն այնպիսի կուսակցություն է, որտեղ ամեն ինչ չափվում է Փաշինյանին նվիրվածությամբ, ապա այս դեպքում, կներեք արտահայտությանս համար, դատում եք ձեր սեփական փչացվածության աստիճանով… Ներողություն, երևի լավ չարտահայտվեցի, նկատի ունեի ձեր մտքի փչացվածության աստիճանով»։