Արցախցի Արմեն Բուդաղյանը տան պայմաններում պատրաստում ու վաճառում է տարբեր խմիչքներ՝ օղի, գինի, հյութ, քացախ։ Նաև խնամում ու վաճառում է ընտանի թռչուններ ու ճագարներ։ Արմենի կնոջ մոտ կրծքագեղձի չարորակ ուռուցք են հայտնաբերել. այժմ քիմիաթերապիայի կուրսեր է անցնում։ Դեռ մոտ հինգ միլիոնի դեղորայք պետք է գնեն։ Միակ աշխատանքը, որ Արսենը կարողանում է համատեղել հիվանդանոցային այցերի հետ, տան պայմաններում տարբեր խմիչքներ արտադրելն է ու թռչնաբուծությամբ կամ ճագարաբուծությամբ զբաղվելը։ Նրա խոսքով՝ որքան շատ վաճառվի, այնքան ավելի կթեթևանա իրենց հոգսը։