Իրանի դեպքում կենսական շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են․ Հայաստանը հիմնվում է Իրանի ԱԳՆ դիրքորոշման վրա․ Ռուբինյան

«Բացառվում է՝ Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Իրանի դեպքում կենսական շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Չենք կարծում, որ այստեղ կա որևէ անհանգստանալու բան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ինչ վերաբերում է Իրանի` երեկ հայտնած դիրքորոշմանը, ըստ Ռուբինյանի՝ երկրի պաշտոնական դիրքորոշումը հայտնում է տվյալ երկրի ԱԳՆ-ն, ուստի Հայաստանը հիմնվում է այդ դիրքորոշման վրա։

 

Հիշեցնենք՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, թե «Թրամփի ուղին» փաստացի նույնական է «Զանգեզուրի միջանցքին»։

Leave a Comment