ՀՀ քաղաքացիություն է ստացել 26 հազարից ավելի ԼՂ-ից տեղահանված

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 26 հազար 233 անձ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, այսօր ԱԺ-ում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Քաղաքացիություն ստացածներից 16 919-ը չափահաս են, 8314-ը անչափահաս։ Եւս 6696 անձի քաղաքացիության դիմումները մշակման փուլում են։

Leave a Comment