«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն ժամանակավորապես լքել է թիմը հոգեբանական խնդիրների պատճառով։
Ուրուգվայցու մոտ խնդիրներ էին առաջացել Չեմպիոնների լիգայի «Չելսիի» դեմ խաղից (0-3) հետո։ Այդ խաղի առաջին խաղակեսում նա կարմիր քարտ էր ստացել։ Ակումբը ֆուտբոլիստին ժամանակ է տրամադրել վերականգնվելու համար։
Managing Barça-ի տվյալներով՝ Արաուխոյի իրավիճակի մասին տեղեկանալուց հետո «Բարսելոնայի» մի քանի ֆուտբոլիստներ հանդիպել են Հանս-Դիտեր Ֆլիկի հետ՝ քննարկելու, թե ինչպես կարելի է օգնել թիմակցին հաղթահարել դժվարությունները։
Մարզիչը կարծում է, որ լավագույն աջակցությունը խաղադաշտում գրանցվող հաջող արդյունքներն են, որոնք կարող են օգնել Արաուխոյին մոռանալ անհաջողությունը և մեղմել ներքին լարվածությունը։ «Չելսիից» կրած պարտությունից հետո կատալոնացիները հաղթել են հինգ հանդիպում անընդմեջ։ Արաուխոյի վերադարձի ժամկետը դեռևս անհայտ է։