
Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում 15-ամյա դեռահասը դանակով մտել է դպրոց և հարձակվել աշակերտների վրա: Հարձակման հետևանքով մահացել է մեկ աշակերտ: Մոսկվայի մարզի ոստիկանության տվյալներով՝ երեխան տասը տարեկան էր:
Հարձակվողը ձերբակալվել է: Նշվում է, որ սպանությունից հետո դեռահասը սելֆի է արել իր 10-ամյա զոհի ֆոնին։ Հարձակվողի շապիկի վրա գրված է եղել «No Lives Matter»՝ (Ոչ մեկի կյանքը կարևոր չէ) մարդատյաց առցանց խմբի անվանումը:
Դեռահասը նկարահանել է հարձակումը և տեսանյութը տեղադրել իր թելեգրամյան ալիքում։
Հարուցվել է քրեական գործ։