Մյունխենի օդանավակայանից որոշ ուղեւորներին թույլ չեն տվել Երեւան մեկնել

Մյունխենից Երեւան թռչող ինքնաթիռի 18 հայ ուղեւորի Մեմմինգեմի օդանավակայանից թույլ չեն տվել մեկնել Երեւան։ Օդանավակայանի սպասարկման խնդիրների, հսկա հերթերի պատճառով անձնագրային ստուգումն ու տոմսերի տրամադրումը տեւել է չափազանց երկար։

Տասնյակ ուղեւորներ ինքնաթիռի մեկնման պլատֆորմ հասել են թռիչքից րոպեներ առաջ, սակայն Wizz Air ավիաընկերության ինքնաթիռն այլեւս չի ընդունել ուղեւորներին։

Տեխնիկական խնդիր եղել է նաեւ տոմսերը օնլայն ամրագրելիս, երբ տոմսերի վրա բացակայել է QR կոդը, եւ նոր տոմսեր ստանալու համար եւս ուղեւորները ստիպված են եղել ավել ժամանակ անցկացնել երկար հերթերում։

Leave a Comment