Երբ խոսվում է 2023-ին ԼՂ-ում իշխանափոխությունից ու դրան հաջորդած էթնիկ զտումից, պետք է հիշել նաև կոնտեքստը. Ռուբինյան


Երբ խոսվում է  2023 թվականին Ղարաբաղում իշխանափոխությունից ու դրան հաջորդած էթնիկ զտումից, պետք է հիշել նաև կոնտեքստը: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ պատախանելով ընդդիմադիրների մեղադրանքներին: 


Նա մի հատված ընթերցեց Հայ հեղափոխական դաշնակցության՝ 2022 թվականի հայտնի 004 շրջաբերականից: 


«Դե, հիշում եք այն՝ բազմաթիվ անգամ հնչեցված հատվածները, ըստ որի՝ իրենք ուզում էին, ըստ իմ գնահատականի, համոզված եմ՝ ըստ օբյեկտիվ գնահատականի, մատաղ անել Հայաստանի ինքնիշխանությունը, բայց դա մի կողմ թողնենք»,- ասաց նա:


Միաժամանակ ակնհայտ է, որ որևէ արմատական խնդիր չի կարող լուծվել, մինչև չփոխվի Արցախի իշխանությունը, Արցախի քաղաքականությունը չվերադարձվի ազգային ուղեգիծ, չվերականգնվի Արցախի գործոնը: Երբ այս մարդիկ փոխեցին Արցախի իշխանությունը, օրեր անց Լեռնային Ղարաբաղում չմնաց որևէ հայ:


Վե՛րջ»,- խոսքը եզրափակեց Ռուբինյանը:

Leave a Comment