Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Նաիրա Գևորգյանի՝ Մեղրիի զորամասի մասին կեղծ հայտարարությունը



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Նաիրա Գևորգյանի հայտարարությունը՝ իրավական գնահատական տալու նպատակով։ Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանը հայտարարել էր, թե, իբր, Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, վերադասի կողմից էլ չկրակելու հրահանգ է տրվել։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն արձագանքել էր այս հայտարարությանը՝ Նաիրա Գևորգյանին համարելով «ԶՈւ-ում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձ»։

«ԶՈւ-ում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ:

Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ  հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»,- նշել էր ՊՆ մամուլի քարտուղարը։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment