Բրազիլիայի Գուայբա քաղաքում Ազատության արձանի կրկնօրինակը փլուզվել է ուժեղ քամու պատճառով:
G1-ի փոխանցմամբ, Գուայբայի քաղաքապետն ասել է, որ տուժածներ չկան:
Փլուզված քանդակի ընդհանուր բարձրությունը 35 մ է։
Արձանի փլուզված մասը 24 մ բարձրություն ուներ։ Տարածաշրջանում հայտարարվել է 90 կմ/ժ-ից ավելի արագությամբ քամու մասին նախազգուշացում: