Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները շաբաթվա վերջին բանակցություններ կանցկացնեն Միացյալ Նահանգներում։
«Այսօր կամ վաղը մենք կավարտենք մեր փաստաթղթերի մշակումը։ Հաջորդը, կարծում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացնի ռուսների հետ, ապա ամերիկյան պատվիրակության անդամները խորհրդակցություններ կանցկացնեն ԱՄՆ նախագահի հետ, որից հետո մեր թիմերը կհանդիպեն։
«Կարծում եմ՝ մեր բանակցային թիմերը շուտով կհանդիպեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, գուցե նույնիսկ այս շաբաթավերջին», – ասել է նա։ Ուկրաինական Novosti.Live հրատարակությունը ձայնագրությունը հրապարակել է իր Telegram ալիքում։
Զելենսկու խոսքով՝ բանակցային խմբերի հանդիպումից հետո նրանք կկարողանան քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հնարավորությունը։