Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դերասան Լևոն Հարությունյանին վիրավորող այսպիսի գրառում էր արել. «Մի դերասան կար, որ ժամանակին մորս «Մամ ջան»-ով էր դիմում՝ չնայած իր պատկառելի տարիքի: Հիմա ինձ տեսնելիս արագ-արագ անցնում է՝ հայացքը փախցնելով: Բացի ստեղ-ընդեղ նկարվելուց, մի մշտական դեր է հիմա գրել իր համար՝ փողի դիմաց իշխանություններից է բողոքում: Անում է դա իր ՅոՅո մակարդակին համապատասխան, խոսում «որձ լինելու» և «տղամարդ լինեու» մասին, դե բա հո լուրջ քաղաքական բանավեճի մեջ չէր մտնելու: Բայց ես իրեն խղճում եմ շատ ու ափսոսում, իր ղումարի վրա նստած լինելն է իրեն ստիպում փողի դիմաց տարբեր եթերներով էշ -էշ խոսել, բայց ախր այդ փողն էլ չի հերիքելու»: