Պտղնի համայնքի նախկին ղեկավարը պետությանը պատճառել է 13 094 997 ՀՀ դրամի գույքային վնաս․ գործը դատարանում է

Դեկտեմբերի 15-ին հակակոռուպցիոն դատարան գործ է մուտք արվել պաշտոնեական դիրքն օգտագործելու և պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու մեղադրանքով։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն 

Ա․Հ․Վ․-ը, 1996 թվականից մինչև 2021 թվականը զբաղեցնելով Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ Պտղնի համայնքի օրինական շահերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 13.094.997 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս, ինչպես նաև կատարել պաշտոնեկան կեղծիք։

Ք․Վ․Ա․-ը, 2021 թվականի մարտ-օգոստոս ամիսներին խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած և իր հետ խնամիական կապ ունեցող Ա․Հ․Վ․-ին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որը Պտղնի համայնքի օրինական շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 13.094.997 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։

Ա․Հ․Վ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ չորս հոդվածներով։

1․ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ մասի

2․ ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասի

3․ ՀՀ ՔՕ 441 2-րդ մասի 2-րդ կետով

4․ ՀՀ ՔՕ 445 հոդվածի 1-ին մասով

Ք․Վ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ չորս հոդվածներով

1․ ՀՀ ՔՕ 38-308 հոդվածի 2-րդ մասով

2․ ՀՀ ՔՕ 325 հոդվածի 1-ին մասով

3․ ՀՀ ՔՕ 46-441 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով

4․ ՀՀ ՔՕ 457 հոդվածի 1-ին մասի

Մեղադրյալներին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ա․Հ․Վ․-ի նկատմամբ այլ քրեական գործով խափանման միջոց է կիրառվել տնային կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






Կարդացեք նաև՝

Leave a Comment