Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին

Գյումրու համայնքապետարանը հայտարարություն է արել, որում մասնավորապես ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ, 
համացանցում Գյումրու գլխավոր տոնածառի վերաբերյալ քննարկումները մեզ ստիպեցին անդրադառնալ խնդրին։ 
Ընդամենը օրեր անց, տոնածառը զարդարված և ողջ շքեղությամբ,  կներկայացվի քաղաքին։

Բոլոր նրանք, հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, ովքեր շահարկում են տոնածառի ներկայիս տեսքը՝ հաշվի չառնելով, որ առայժմ տեղադրված է միայն դրա  կմախքը, լավ կանեն հիշել, թե անցած տարի երբ են վառվել Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը` դեկտեմբերի 24-ին։ Իսկ շահարկումները, թե մինչ այս պահը տոնածառը զարդարված չէ, ընդամենը փաստերը խեղաթյուրելու և տիկնիկավար խաղալու փորձեր են։
Բոլոր նրանք,  ովքեր շահարկում են տոնածառի երկաթյա կմախքը, կարող են գալ լուսանկարվել  սկզբում  կմախքի , հետո արդեն  զարդարված, վերջնական տեսքով ներկայացված տոնածառի մոտ։

Հարգելի գյումրեցիներ, քաղաքի հյուրեր, 
մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ տոնածառի հիմնական կառուցվածքը պատրաստ է, և այն ընդամենը մի քանի օրվա ընթացքում կներկայացվի իր վերջնական տեսքով»։

Leave a Comment