Եկեղեցին իր հաղթական ընթացքի մեջ է, Քրիստոսն էլ հայտարարել է՝ ես հաղթեցի աշխարհին, և մենք այդ հաղթանակի ճանապարհով ենք գնում, անձամբ ես չունեմ մտավախություն. տեր Փավստոս քահանա Սարգսյան

«Քրիստոնեական եկեղեցին 2000-ամյա եկեղեցի է, եւ դրա անբաժանելի մասն է Հայ Առաքելական եկեղեցին, որը նույնպես 2000-ամյա եկեղեցի է։ Այս ամբողջ 2000 տարվա ընթացքում եկեղեցին միշտ իր վրա ունեցել է բախումներ եւ բոլոր տեղերից դուրս է եկել հաղթանակած։ Երբեւէ, եթե պատմության մեջ լսած լինեք, որ որեւէ անհատ, մարդ, արարած դուրս է եկել մարդկության դեմ ապստամբելու եւ հաղթել է, այստեղ կարող եք այդ հարցերը տալ»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Շիրակի թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Փավստոս քահանա Սարգսյանը։

Նա նշել է, որ միանշանակ եկեղեցին հաղթելու է, ուրիշ կարծիք չկա։ «Հիմա էլ եկեղեցին իր հաղթական ընթացքի մեջ է, որովհետեւ եկեղեցու գլխին Քրիստոսն է, իսկ Քրիստոսն էլ հայտարարել է՝ ես հաղթեցի աշխարհին։ Եվ մենք այդ հաղթանակի ճանապարհով ենք գնում, անձամբ ես չունեմ մտավախություն»,- հավելեց տեր Փավստոս քահանա Սարգսյանը։

Leave a Comment