Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) և Կառլո Անչելոտին բանակցում են նոր պայմանագրի հարցում, հայտնում է Globo-ն։
CBF-ը գոհ է իտալացի մասնագետի աշխատանքից ու ցանկանում է, որ նա մինչև 2030 թվականը զբաղեցնի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Անչելոտին այժմ վաստակում է տարեկան 10 միլիոն եվրո։ Նա հավաքականների գլխավոր մարզիչների շրջանում ամենաբարձր վարձատրվող մասնագետն է։
Գործող համաձայնագրով նա ևս 5 միլիոն եվրո էլ կստանա, եթե Բրազիլիայի հավաքականը 2026թ. դառնա աշխարհի չեմպիոն։
Բրազիլացիները 66-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես են գալիս այս տարվա մայիսից, և 8 խաղում տարել են 4 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 2 պարտություն։