Ավստրալիայում ահաբեկչության զոհերի թվում կան ռուսաստանցիներ. ՌԴ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20251215/avstraliajum-ahabekchutjan-zvoheri-tvum-kan-rusastanciner-rd-agn-96918555.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404590_0:0:1600:1201_1920x0_80_0_0_51e4d12813c35c881fc90ad8dbdafd74.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ավստրալիա, լողափ, ահաբեկչություն, զոհ, հրեա, ռուս, մարիա զախարովա

ավստրալիա, լողափ, ահաբեկչություն, զոհ, հրեա, ռուս, մարիա զախարովա

Բաժանորդագրվել

ՌԴ-ն խստորեն դատապարտում է ծայրահեղականների բարբարոսական հարձակումը, որի հետևանքով սպանվել է 16 անմեղ քաղաքացի, այդ թվում՝ 10-ամյա մի աղջիկ, վիրավորվել են տասնյակ մարդիկ:

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Բոնդայ լողափում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել են նաև Ռուսաստանի քաղաքացիներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչպես հայտնի է դարձել, ահաբեկչության զոհերի թվում, ցավոք, կան նաև Ավստրալիայում մշտապես բնակվող մեր հայրենակիցներ», – ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

Դիվանագետը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ծայրահեղականների բարբարոսական հարձակումը, որի հետևանքով սպանվել են 16 անմեղ քաղաքացիներ, այդ թվում՝ 10-ամյա աղջիկ, վիրավորվել տասնյակ մարդիկ:

«Մշտապես հանդես ենք գալիս բոլոր ձևերով և դրսևորումներով ահաբեկչության դեմ անզիջում պայքարի օգտին։ Կոչ ենք անում միավորել աշխարհի բոլոր երկրների ջանքերը՝ համատեղ հակազդելու այս բարբարոսությանը։ Խորին ցավակցություն ենք հայտնում ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին և բոլոր տուժածներին», – ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։

Դեկտեմբերի 14-ին անհայտ անձինք կրակ են բացել Սիդնեյի Բոնդայ լողափում գտնվող մարդկանց վրա։ Իսրայելական «Kan» պետական հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել Խանուկայի տոնի մոմերի վառման արարողության ժամանակ, որին մասնակցում էին տեղի հրեական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ 16 մարդ, այդ թվում՝ հրաձիգը: Եվս 38 մարդ վիրավորվել է։

Leave a Comment