Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին են դիմել Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ Արցախի թեմի առաջնորդի հարցով Վեհափառ Հայրապետին խնդրագիր ներկայացնելու նախաձեռնությանը միանալու առաջարկությամբ․
«Որպես Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ՝ միացել եմ նախաձեռնությանը, ծանոթացել եմ խնդրագրի տեքստին, և ամբողջությամբ համաձայն եմ դրա բովանդակությանը»-ասել է Մելիքյանը՝ նշելով, որ խնդրագրին այս պահի դրությամբ միացել են 20 հասարակական կազմակերպություններ, Արցախի բոլոր չորս ՄԻՊ-երը (նախկին և ներկա), արցախցի մի քանի հանրային գործիչներ։