Մոհամեդ Սալահը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության 1 թիմի կազմում «գոլ+փոխանցում» ցուցանիշով լավագույն ֆուտբոլիստը, հաղորդում է Opta-ն:
33-ամյա եգիպտացին «Լիվերպուլի» կազմում Պրեմիեր լիգայում այս ցուցանիշով ունի 277 միավոր` 188 գոլ և 89 գոլային փոխանցում:
Սալահը գերազանցել է Ուեյն Ռունիին, որը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Պրեմիեր լիգայում այս ցուցանիշով 276 միավոր ունի` 183 գոլ և 93 գոլային փոխանցում:
Սալահը 2 խաղ բաց թողնելուց հետո «Բրայթոնի» դեմ տնային մրցավեճում խաղադաշտ էր վերադարձել և գոլային փոխանցում կատարել Ուգո Էկիտիկեին: