Եվրամիությունը 2025 թվականին Ուկրաինային տրամադրել է 27 միլիարդ եվրոյի զենք, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։
«Եվրոպան այս տարի Ուկրաինային տրամադրել է ռեկորդային 27 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն։ Մենք նաև կատարել ենք մեր պարտավորությունը՝ մատակարարել 2 միլիոն ռազմամթերք, բայց պարզ է, որ դանդաղելու ժամանակ չկա»,- ասել է նա։