Լուվրը փակել է իր դռները այցելուների համար. ինչն է պատճառը

Ֆրանսիական
Լուվր թանգարանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը անձնակազմի բողոքի
ակցիայի պատճառով: Այս մասին գրում է Le Monde-ը՝ հղում անելով արհմիությունների
ներկայացուցիչներին։

 

Մի քանի
հարյուր աշխատակիցներ ընդհանուր ժողովում միաձայն աջակցել են մեկօրյա գործադուլին,
որի պատճառը աշխատանքային պայմանների վատթարացումն էր։ Սակայն աշխատակիցների մի
մասը հանդես է եկել հօգուտ ավելի խիստ միջոցների՝ ընդհուպ մինչև անժամկետ բոյկոտը։

 

Թանգարանի
աշխատակազմը հաստատել է տեղեկությունը և պաշտոնական հայտարարություն տարածել՝
ներողություն խնդրելով այցելուներից։ Դրանում ընդգծվում է, որ անձնակազմի գործադուլի
պատճառով Լուվրի ցուցանմուշներին հասանելիությունը ներկա պահին փակ է։

 

Leave a Comment