Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է. Սրբուհի Գալյան


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Կատարի Պետությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:


 


Նախարարը ելույթ է ունեցել Դոհայում՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11): Ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում է ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկը, Սրբուհի Գալյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին՝


  • 2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա հիմնական ուղղություններին,

  • ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը,

  • հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ու դրանց գործունեությանը,

  • կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի (IRM) կարևորությանը և դրա գնահատման երկրորդ շրջափուլի շրջանակում ՀՀ կողմից իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումներին,

  • թափանցիկությանը և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությանը,

  • UNCAC Կոալիցիայի թափանցիկության հանձնառության ստորագրմանը:

Leave a Comment