Երևանի որոշ շրջաններում օդում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորմերը

Երևանի որոշ շրջաններում օդում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորմերը

15 դեկտեմբերի 2025 – 17:08 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է մայրաքաղաքի օդի որակի վերջին տվյալները՝ հիմնվելով Երևանի 5 ստացիոնար դիտակայանների կողմից արված չափումների վրա։

Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ 1.7 և 4․9 անգամ, դեկտեմբերի 14-ին Շենգավիթում՝ 1.8 անգամ, Արաբկիրում՝ 1.9 անգամ և Նոր Նորքում՝ 1.9 անգամ։

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Արաբկիր վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին` 1.8 անգամ: Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցվել։

2025թ-ի դեկտեմբերի 13-ին և 14-ին ծծմբի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:

Leave a Comment