Կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրվող հետվճարը 12%-ից դառնում է 20%՝ մինչև 10,000 դրամի ավելացման հնարավորությամբ

2026 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ գործարքների դեպքում կտրամադրվի մինչև 20% հետվճար՝ գործող 12%-ի փոխարեն։ Արդյունքում, քաղաքացիները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։

Նշենք, որ նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից արդեն օգտվում է 366 հազար 432 քաղաքացի։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 327 մլրդ դրամի անկանխիկ գործարք, և հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է շուրջ 30 մլրդ դրամ։

Հարկ է հիշեցնել, որ 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում՝ կենսաթոշակների և երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը կիրականացվի բացառապես անկանխիկ եղանակով։

Ներկայումս իրենց կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ են ստանում քաղաքացիների 10%-ից պակասը (շուրջ 58 հազար անձ), որոնք ևս ապրիլի 1-ից հնարավորություն կունենան օգտվել հետվճարի ծրագրից։

Leave a Comment