Ալիևը մտադիր է լայնածավալ համաներում հայտարարել Ադրբեջանում

https://arm.sputniknews.ru/20251215/alievy-mtadir-e-lajnatsaval-hamanerum-hajtararel-adrbejanum-96907498.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1d/51945998_120:0:2851:2048_1920x0_80_0_0_ded60437cf9e1a08f3109cde724795ac.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ադրբեջան, իլհամ ալիև, համաներում, լեռնային ղարաբաղ

ադրբեջան, իլհամ ալիև, համաներում, լեռնային ղարաբաղ

Բաժանորդագրվել

Համաներումը կարող է առնչվել ղարաբաղյան պատերազմներին մասնակցած ավելի քան 20 հազար մարդու։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է հաջորդ տարի լայնածավալ համաներում հայտարարել երկրում. Ադրբեջանում 2025 թվականը «սահմանադրության և ինքնիշխանության տարի» է հռչակվել:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, համաներումը կարող է առնչվել ավելի քան 20 հազար մարդու: Այն հիմնականում վերաբերելու է Լեռնային Ղարաբաղում 2020 և 2023 թթ. ռազմական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաև զոհված կամ անհետ կորած համարվող անձանց մերձավոր ազգականներին։

Նշվում է, որ համաներում կարող է կիրառվել նաև «Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ Հայաստանի ռազմական սադրանքների հետևանքով» հաշմանդամ դարձածների, կանանց, 60 տարին լրացած, ինչպես նաև հանցագործության պահին 18 տարին չլրացած անձանց նկատմամբ։

Ալիևը հայտարարել է «Թրամփի ուղի» տանող ճանապարհի ադրբեջանական հատվածի ավարտի մասին

Նախագծով նախատեսվում է հասարակական մեծ վտանգ չներկայացնող կամ նվազ ծանր, ինչպես նաև անզգուշությամբ կատարված հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված մի շարք անձանց ազատ արձակել ազատազրկման վայրերից կամ կրճատել պատժի չկրած մասը:

Ալիևի հայտարարությունը ՀՀ տարածքի փաստացի վերաձևման պահանջ է. Սուրեն Սուրենյանց

Leave a Comment