Ռաուլը և Տիագո Ալկանտարան մերժել են «Լևանտեին»

«Ռեալ Կաստիլյայի» նախկին մարզիչ Ռաուլը և կատալոնական «Բարսելոնան» գլխավորող Հանս-Դիտեր Ֆլիկի օգնական Տիագո Ալկանտարան մերժել են իսպանական «Լևանտեի» առաջարկը։ Այս մասին հաղորդում է լրագրող Մատեո Մորետոն:

Վալենսիական ակումբը նոյեմբերի 30-ին Խուլիան Կալերոյին պաշտոնանկ անելուց հետո դեռևս գլխավոր մարզիչ չունի: Ժամանակավոր պաշտոնակատարներն են Վիսենտե Իբորան և Ալվարո դել Մորալը։

Նշենք, որ «Լևանտեն» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 9 միավորով վերջին` 20-րդ տեղում է:

Leave a Comment