Շիրակի թեմի հոգևորականների ընդվզումը Արմավիրի մարզ է հասել: Իր կրոնական թափառախմբի համար Գյումրիում քահանա չգտած Նիկոլ Փաշինյանը նույն փաստի առաջ է կանգնել Արմավիրի մարզում: Կիրակի այդ մարզի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցի է գնացել Փաշինյանը: Պատարագը Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն սրբազանն է մատուցել, որը Փաշինյանին հանդիպած եպիսկոպոսների հետ կաթողիկոսական նոր ընտրություններ է պահանջում: Փաշինյանի մասնակցությամբ այս պատարագին նույնպես չեն հնչել Վեհափառ Հայրապետի և թեմակալ առաջնորդի անունները, ինչն, ըստ Մայր Աթոռի, հակականոնական է: