Հայտնի է Արման Ծառուկյանի մրցակիցը ACBJJ-ում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը դեկտեմբերի 17-ին Մոսկվայում կայանալիք ACBJJ 20 մրցաշարում գրեփլինգի գոտեմարտում կհանդիպի Աբդուլազիզ Աբդուլվախաբովի հետ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

29-ամյա Ծառուկյանի և ACA-ի չեմպիոնի դիմակայությունը կանցկացվի 80 կգ քաշային կարգում: Սա կլինի օրվա գլխավոր իրադարձությունը:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը դեկտեմբերի 30-ին գրեփլինգի ևս մեկ գոտեմարտ կանցկացնի Երևանի մարզահամերգային համալիրում։ Հայ մարտիկի մրցակիցը կլինի UFC-ի կիսամիջին քաշային կարգի մարտիկ Շարաբուդտին Մագոմեդովը` Շարա Բուլետը։

Leave a Comment