Ուժեղ Հայաստանի իր ծրագրի մի մասն է հրապարակել Սամվել Կարապետյանը կալանավայրից

Տարեվերջյան ուղերձում «Ուժեղ Հայաստանի» իր ծրագրի մի մասն է կալանավայրից հրապարակել գործարար Սամվել Կարապետյանը: Նա առաջարկում է գալիք տարի խորհրդարանական ընտրություններին գնալ խոստումները չկատարած ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետը մերժելու, ձայնը հանուն իրական արդարության, բարեկեցության, համախմբվածության ու միջազգային գործընկերների հետ լավ հարաբերություններ կառուցելու համար: «Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է»,- գրում է Կարապետյանը: Նա խոստանում է շուտով լրացնել Հայաստանի ապագայի իր ծրագիրը, որի մասին կխոսեն նաև «Մեր ձևով» շարժման անդամները:

Leave a Comment