Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Ռուսաստանը չի սպառնացել միջուկային զենք կիրառել։
«Ես միջուկային հարվածի որևէ սպառնալիք չեմ գրանցել», – ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի մասին հարցին։
Նա հավելել է, որ մի պահ «հայտարարություններ են եղել գոյաբանական սպառնալիքի դեպքում միջուկային զենքի առկայության մասին»։
«Իրականում, սա գրեթե բոլոր երկրների կողմից միջուկային զենքի օգտագործման դոկտրինն է։ Միջուկային զենքը զսպման միջոց է», – ասել է նա Pais թերթին տված հարցազրույցում։