ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի կապակցությամբ։
«Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցներից, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր են խլել։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով։ Սրտանց ցավակցություններ ենք հայտնում զոհերի ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- ասվում է ԱԳՆ-ի X միկրոբլոգում։
Դեկտեմբերի 14-ին Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ՝ հրեական Խանուկայի տոնի մեկնարկին նվիրված միջոցառման մասնակիցներ։ Այլ 38 վիրավորներ գտնվում են հիվանդանոցներում՝ բուժօգնություն ստանալով։