Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է խաղաղության և Ուկրաինայի վերաբերյալ լուրջ որոշումների համար և բաց չէ ժամանակավոր դադարներ ստեղծելու խորամանկությունների համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ֆայնենշլ Թայմս»-ը, հղում անելով աղբյուրներին, ավելի վաղ հաղորդել էր, որ Թրամփը հույս ունի մինչև Սուրբ Ծնունդ համաձայնության գալ Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ։
«Ես կարող եմ խոսել միայն ռուսական կողմի՝ նախագահ Պուտինի անունից։ Նա բաց է խաղաղության, լուրջ խաղաղության, լուրջ որոշումների համար։ Եվ նա բացարձակապես բաց չէ ժամանակ ձգձգելու և արհեստական դադարներ ստեղծելուն ուղղված որևէ հնարքի համար», – լրագրողներին ասել է Պեսկովը։