Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ Նոա-Լեգիա ֆուտբոլային հանդիպումից հետո խուլիգանության դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 12-ին Նոա-Լեգիա ֆուտբոլային հանդիպումից հետո լեհական ակումբի երկրպագուների մասնակցությամբ խուլիգանության դեպք է արձանագրվել Երևանի ռեստորաններից մեկում։

Iravaban.net-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից): Կատարվում է նախաքննություն: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակալեու ագելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Leave a Comment