ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը։ Հունաստանի նախագահությամբ կայացած հանդիպմանը մասնակցել են նաև Բոլիվիայի, Եգիպտոսի, Իտալիայի, Իրանի, Իրաքի Չինաստանի և Պերուի պատվիրակությունները։ Դիտորդի կարգավիճակով ներկա էին Մեքսիկան, Կիպրոսը և Հնդկաստանը։

Իր ելույթում ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը բարձր է գնահատել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հարթակը՝ խաղաղության մշակույթի խթանման, միջմշակութային երկխոսության առաջմղման և մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության խեղաթյուրման ու յուրացման դեմ պայքարում։ Ընդգծվել է նախորդ տարի Երևանում կայացած 8-րդ նախարարական համաժողովի և ընդունված Երևանի հռչակագրի կարևորությունը նշված ոլորտներում խնդիրների շեշտադրման ու Ֆորումի տեսանելիության բարձրացման հարցում։

Դավիթ Կարապետյանը ողջունել է 2025թ․ ընթացքում Ֆորումի մասնակիցների համատեղ նախաձեռնությունները և խրախուսել միջազգային կազմակերպություններում Ֆորումի բարեկամների խմբերի ձևավորումը և համատեղ նախաձեռնություններով հանդես գալը։

Leave a Comment