Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը

Քաղաքականություն

15.12.2025 | 14:21

Ամերիկացի հայտնի ռեժիսոր ու դերասան Ռոբ Ռայները և նրա կինը՝ Միշելը, կիրակի օրը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց պատկանող տանը, հայտնում է Associated Press-ը։ Հետաքննողները կարծում են, որ նրանք դանակի հարվածներ են ստացել, ընտանիքի անդամներից մեկը հարցաքննվում է։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել էր, որ ահազանգով ժամանելով ներսում մահացած է գտել 78-ամյա տղամարդու և 68-ամյա կնոջ։

Լոս Անջելեսի ոստիկանության կապիտան Մայք Բլանդը հայտնել է, որ կողոպուտի և սպանության դեմ պայքարի բաժնի դետեկտիվները հետաքննում են Ռայների տանը տեղի ունեցած «ակնհայտ սպանությունը»։

Ռայները երկար ժամանակ Հոլիվուդի ամենաարդյունավետ ռեժիսորներից մեկն էր, և նրա աշխատանքներում ներառված են 1980-ականների և 90-ականների ամենահիշարժան ֆիլմերից մի քանիսը, այդ թվում՝ «This is Spinal Tap», «Մի քանի լավ տղամարդիկ», «Երբ Հարրին հանդիպեց Սալիին» և «Արքայադուստր հարսնացուն»։

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը Ռայների մահն անվանել է քաղաքի համար ծանր կորուստ։

« Հայտնի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և ակտիվ քաղաքական ակտիվիստ, նա միշտ իր տաղանդն օգտագործել է ուրիշներին ծառայելու համար», – ասվում  է Բասի  հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment