ՌԴ–ն 2026 թվականին կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել ԼՂ–ից տեղահանվածներին

https://arm.sputniknews.ru/20251215/rdn-2026-tvakanin-ksharunaki-mardasirakan-ognutjun-tramadrel-lghic-teghahanvatsnerin-96893600.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1f/91853663_270:0:1754:1113_1920x0_80_0_0_1f5f93c93d9bec338ccf24d05a09b04a.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, արցախցի, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, տեղահանված, օգնություն, հումանիտար օգնություն

ռուսաստան, արցախցի, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, տեղահանված, օգնություն, հումանիտար օգնություն

Բաժանորդագրվել

Ռոսսոտրուդնիչեստվոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցությունը միանվագ ակցիա չէ։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագիծը, որն իրականացնում է Ռոսսոտրուդնիչեստվոն «Եվրասիա» կազմակերպության և Ռուսական մարդասիրական առաքելության հետ համատեղ, երկարաձգվել է և կշարունակվի նաև 2026 թվականին։ Այս մասին հայտնել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան։

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվող աջակցությունը միանվագ ակցիա չէ, այլ հետևողական աշխատանք։

«Մեզ համար կարևոր է ոչ միայն սնունդ և անհրաժեշտ իրեր փոխանցելը, այլև մարդկանց ապագայի նկատմամբ վստահություն տալը, ցույց տալ, որ դժվար պահին Ռուսաստանը նրանց հետ է», – նշել է Չայկան։

2025 թվականին աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 5000 ընտանիքի։ Ծրագրի շրջանակում ձեռք է բերվել ավելի քան 7.3 հազար մարդասիրական փաթեթ, ևս 1000–ը՝ երեխաների համար: Օգնությունն ուղղված է առավել խոցելի խմբերին՝ բազմազավակ ընտանիքներ, տարեց անդամներ ունեցող ընտանիքներ և կերակրողին կորցրած ընտանիքներ:

Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Leave a Comment