https://arm.sputniknews.ru/20251215/samvel-karapetjany-mekusaranic-nerkajacrel-e-hajastani-apagaji-ir-teslakany-96893708.html
Սամվել Կարապետյանը մեկուսարանից ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը
Սամվել Կարապետյանը մեկուսարանից ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի խոսքով` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած «բարեկամություն» անելով իրական խաղաղություն չենք ունենա։ 15.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-15T14:28+0400
2025-12-15T14:28+0400
2025-12-15T14:28+0400
սամվել կարապետյան
մեկուսարան
նամակ
հայաստան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469652_0:38:1600:939_1920x0_80_0_0_fd8b2c34b48a286f4d06679f9f3565b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մեկուսարանից նամակ է գրել ու ընտրություններից առաջ օրվա իշխանություններին 4 կետանոց այլըտրանք առաջարկել։ Առաջին կետով Կարապետյանը նշել է, որ հայ ժողովուրդը արդարության է ուզում, որը պետք է վերականգնել։Նա կարևորել է երիտասարդներին աջակցությունը, շեշտել, որ անգամ սեփական միջոցների պետք է հարստացնել Հայաստանը։ Բարերարի նշած 2–րդ կետը Հայաստանում ավելի բարեկցիկ կյանք ունենալու մասին է։ Նա ընդգծել է, որ պետք է անցյալում թողնել աղքատներ ունենալու փաստը։«Բոլոր կարիքավորներին ապահովելու ենք աշխատանքով և հնարավորություններով։ Հայաստանում չպետք է սոված կամ հագուստ չունեցող երեխա լինի։ Դեղի փողի խնդիր ունեցող ծնող չպետք է լինի այլևս։ Դա իմ պատվի հարցն եմ համարում»,– շարունակել է նա։Սամվել Կարապետյանի կողմից առանձնացված 3–րդ կետը ՀՀ արտաքին քաղաքանության մասին է։ Նա նշել է, որ Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ։Չորորդ կետով Սամվել Կարապետյանը անդրարձել է ազգային համախմբմանը` նշելով, որ կրկին պետք է դառնալ մեկ մեծ ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն իր գործով շենացնում է հայրենի տունը։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469652_176:0:1596:1065_1920x0_80_0_0_297b5a6bccbc9f2688c78cc7ceb3ae35.jpg
սամվել կարապետյան, մեկուսարան, նամակ, հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
սամվել կարապետյան, մեկուսարան, նամակ, հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Սամվել Կարապետյանի խոսքով` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած «բարեկամություն» անելով իրական խաղաղություն չենք ունենա։
«Մեր ժողովուրդը արդարության կարոտ է մնացել, ու մենք պետք է կատարենք մեր ժողովրդի երազանքը։ Փոքրիկ խմբակը հենց այդ հիմնական խոստումով եկավ իշխանության ու անամոթաբար խաբեց բոլորիս։ Մենք բերելու ենք այդ սպասված արդարությունը։ Արժանին ու խելացին լավ դիրք է զբաղեցնելու պետական համակարգում անկախ իր ծանոթություններից ու ունեցած փողի քանակից։ Համարձակ ու հայրենասեր մարդկանց ոչ թե հեռացնելու, այլ խրախուսելու ենք ու առաջ տանելու»,– նշել է Կարապետյանը։
Նա կարևորել է երիտասարդներին աջակցությունը, շեշտել, որ անգամ սեփական միջոցների պետք է հարստացնել Հայաստանը։ Բարերարի նշած 2–րդ կետը Հայաստանում ավելի բարեկցիկ կյանք ունենալու մասին է։ Նա ընդգծել է, որ պետք է անցյալում թողնել աղքատներ ունենալու փաստը։
«Բոլոր կարիքավորներին ապահովելու ենք աշխատանքով և հնարավորություններով։ Հայաստանում չպետք է սոված կամ հագուստ չունեցող երեխա լինի։ Դեղի փողի խնդիր ունեցող ծնող չպետք է լինի այլևս։ Դա իմ պատվի հարցն եմ համարում»,– շարունակել է նա։
Սամվել Կարապետյանի կողմից առանձնացված 3–րդ կետը ՀՀ արտաքին քաղաքանության մասին է։ Նա նշել է, որ Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ։
«Պրիմիտիվ քեն քշելու ու միաժամանակ քծնելու խաբեբա ու հայերիս համար ամոթալի քաղաքականությունը դադարեցնելու ենք ընտրությունների հաջորդ իսկ օրվանից։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած «բարեկամություն» անելով իրական խաղաղություն չենք ունենա, Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա, Իրանի ու Վրաստանի կենսական շահերը անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ունենա։ Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է, թե ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծելը։ Մենք հենց այդպես ենք անելու՝ ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին»,–շեշտել է Սամվել Կարապետյանը։
Չորորդ կետով Սամվել Կարապետյանը անդրարձել է ազգային համախմբմանը` նշելով, որ կրկին պետք է դառնալ մեկ մեծ ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն իր գործով շենացնում է հայրենի տունը։