
Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր և դերասան Ռոբ Ռեյներին և նրա կնոջը՝ Միշելին, մահացած են գտել Ռեյներին պատկանող Լոս Անջելեսի տանը:
Իրավապահները կարծում են, որ զոհերը դանակահարվել են: Քննիչները հարցաքննում են ընտանիքի անդամներից մեկին:
Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ ժամը 15:30-ից կարճ ժամանակ անց ստացել է բժշկական շտապ օգնության զանգ և տանը հայտնաբերել անգիտակից վիճակում գտնվող 78-ամյա տղամարդու և 68-ամյա կնոջ:
Լոս Անջելեսի ոստիկանության կապիտան Մայք Բլանդը հայտարարել է, որ կողոպուտի և սպանության հետաքննության բաժնի դետեկտիվները հետաքննում են Ռեյների տանը տեղի ունեցած «կասկածելի սպանության» հանգամանքները:
Իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատել զոհերի ինքնությունը: Տունը գտնվում է քաղաքի արևմտյան կողմի հեղինակավոր Բրենտվուդ թաղամասում, որտեղ ապրում են բազմաթիվ հայտնի մարդիկ:
Ռեյները 1980-1990-ական թվականների մի շարք հայտնի ֆիլմերի ռեժիսոր էր։ Մինչ այդ նա ճանաչում է ձեռք բերել որպես դերասան։ 1970-ականների «Բոլորը ընտանիքում» հեռուստասերիալում նկարահանվել է Միթհեդի դերում։ Այս աշխատանքի համար արժանացել է երկու «Էմմի» մրցանակի։