Կո՞ղմ եք, որ Պարույր Սևակի քանդակը հեռացվի. տուն-թանգարանը հարցում է նախաձեռնել

Պարույր Սևակի տուն-թանգարանի ֆեսյբուքյան էջից տեղեկանում ենք.

«Զանգակատուն համայնքի սիրելի բնակիչնե՛ր, վստահաբար տեղյակ եք, որ համայնքի դպրոցի բակում վերջերս տեղադրված Լ. Թոքմաջյանի քանդակը հանրային դժգոհության ալիք է բարձրացրել սոցցանցերում: Ցավոք, այս ընթացքում դրական կամ բացասական կարծիքներից զատ՝ հնչեցին նաև վիրավորական արտահայտություններ գյուղի բնակիչների և մասնավորապես աշակերտների հասցեին:

Պ. Սևակի տուն-թանգարանը սա բացարձակապես անընդունելի է համարում: Անշուշտ, միշտ էլ կարելի է դիրքորոշում հայտնել, բայց մարդկանց վիրավորելը անթույլատրելի է, և այդ վիրավորողները որևէ կերպ չեն կարող Պ. Սևակի հոգևոր պատգամների կրողը լինել:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով հանրային բողոքը և այն հանգամանքը, որ թանգարանի համար անչափ կարևոր է մեր համագյուղացիների կարծիքը, խնդրում ենք մասնակցել հետևյալ հարցմանը՝
ԿՈ՞ՂՄ ԵՔ, ՈՐ ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՔԱՆԴԱԿԸ ՀԵՌԱՑՎԻ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment