Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Հենց հիմա պատարագի են գնացել պետական ավտոմեքենաներով, բենզինով, անվտանգությամբ, ոստիկանության աշխատակիցներով, պատկերացնո՞ւմ եք՝ պետբյուջեից ինչքան գումար է ծախսվել, որ 10 միլիոնանոց հայ ազգի եկեղեցին քանդեն։ Փաշինյանը կրկին փորձում է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին իր տիրադավ քահանաներով։ Ադրբեջանցիների գալուց և Հայաստանի ռազմավարական ճանապարհներն Ադրբեջանին հանձնելուց առաջ այս իշխանությունները վերջին կարևոր ազգային ինստիտուտն են քանդում՝ Եկեղեցին: