Դեկտեմբերի 13-ին 84 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր, դերասան և հեռուստահաղորդավար Լևոն Օգանեզովը, հայտնել է RBC-ն։
Օգանեզովը երկար ժամանակ պայքարում էր ուռուցքային հիվանդության դեմ։
Արտիստի հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 16-ին՝ Նյու Յորքում, իսկ հուղարկավորությունը՝ Քենսիկոյի գերեզմանատանը։
Օգանեզովը երաժշտությամբ սկսել է զբաղվել չորս տարեկանից։ Նվագակցել է Կլավդիա Շուլժենկոյին, Կապիտոլինա Լազարենկոյին, ռուսական Մեծ թատրոնի մեներգիչ Պավել Լիսիցյանին, Անդրեյ Միրոնովին, Վալենտինա Տոլկունովային, Լարիսա Գոլուբկինային։ Երկար տարիներ համագործակցել է Իոսիֆ Կոբզոնի հետ։
Նա եղել է մի շարք հեռուստածրագրերի համահաղորդավար։ Խաղացել է Սատիրայի թատրոնում, նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ Էլդար Ռյազանովի «Ննջասենյակի բանալին» և Վլադիմիր Պոտապովի «Վաճառվում է ամառանոցը» ֆիլմերում։
