![]()
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի հանրային տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրված վավերացումները բաշխվել են հետևյալ կերպ.
տրոյելբուսներ՝ 92 հազար 161,
մետրոպոլիտեն՝ 547 հազար 663,
ավտոբուսներ՝ 1 մլն 872 հազար 321:
Ընդամենը 2 մլն 512 հազար 145:
Այս մասին զեկուցվեց գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Նշվեց, որ առկա է դրական տարբերություն 59 հազար 34-ով, կամ 2.4 տոկոսով:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ընդգծեց՝ կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում։
«Ինձ գրում են, ասում են՝ շատերը, հիմնականում երիտասարդները, չարամտորեն խուսափում են վճարելուց:
Ակնկալում եմ, որ այս առումով կոնկրետ քայլեր են արվելու։ Գիտեմ, որ դեկտեմբերին հաստիքացուցակում նոր մարդիկ են ավելանալու՝ վերահսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»,- ասաց Ավինյանը: