Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը նշում է, որ դրանով Հայաստանը որպես ազգային պետություն վտանգված է, և թվարկում է շահարկվող թեզերը․
▫️«Փնտրում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ կոտորված 1.5 մլն մարդու անուն–ազգանուն, ինչ պայմաններում են զոհվել․ ինչու է արվում՝ որ կասկածի տակ դրվի հայոց ցեղասպանությունը, որը համաշխարհային գիտական մտքի կողմից հաստատված փաստ է»։
▫️«Հարցականի տակ է դրվում նաև արցախյան շարժումը․ ինքնավարություն ունեցողի իրավունքը, ինքնությունը մետրոպոլիայի ճնշումից պաշտպանվելը այսօր քննարկվում է որպես՝ «թոկ ա եղել» (Փաշինյանի ձևակերպումն է մեջբերում – խմբ․), և սա էլի թշնամու թեզն է»։
Մարուքյանը հիբրիդային պատերազմի մաս է համարում նաև հոգևորականների ձերբակալությունները։ Իր ելույթում նա «տհաս միտք» է անվանել այն պնդումները, թե եկեղեցին միջամտում է քաղաքականությանը: Ըստ նրա եկեղեցին պարզապես խոսել է ազգային խնդիրներից, որի իրավասությունը ունի։