Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը հայտարարել է կառավարության պատրաստակամության մասին՝ խստացնելու երկրում զենքի մասին օրենքները ահաբեկչական հարձակումից հետո։
«Կառավարությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ զենքի մասին ավելի խիստ օրենքների անհրաժեշտությունը»,-նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Վարչապետը նշել է, որ մեկ անձի կողմից տիրապետվող զենքի քանակը կարող է սահմանափակ լինել, և սահմանափակումները կարող են վերաբերել նաև զենքի տիրապետման լիցենզիաներին։