Դեկտեմբերի 14-ին Սիդնեյում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 15-ի, հայտարարել է Նոր Հարավային Ուելսի առողջապահության նախարար Ռայան Պարկը։
Նախարարի խոսքով՝ «15 մահացածների թվում կա մեկ երեխա, որը գիշերը մահացել է Սիդնեյի մանկական հիվանդանոցում, որը գտնվում է Ռանդվիկում։ Սա բացարձակապես սարսափելի է մեր համայնքի, բոլոր ավստրալացիների համար, բայց դա հատկապես դժվար է հրեական համայնքի համար»,-ասել է Պարկը Nine’s Today Show-ի եթերում։
Նախարարը հայտնել է, որ կրակոցների հետևանքով վիրավորված չորս մարդիկ տեղափոխվել են մանկական հիվանդանոց։